loader
Վթար՝ Մարշալ Բաբաջանյան փողոցում. կան տուժածներ

Վթար՝ Մարշալ Բաբաջանյան փողոցում. կան տուժածներ

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան փողոցում՝ «Մելնիցա» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 15/1 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի (վարորդը՝ Հ. Խ.), «Ford» մակնիշի (վարորդը՝ Խ. Մ.), «Mercedes 190» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ.) և «Volkswagen Golf» մակնիշի (վարորդը՝ Խ. Ա.) ավտոմեքենաները:

Փրկարարները Խ. Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև Հ. Խ.-ին դուրս բերել ավտոմեքենայից և նույնպես մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Խ. Մ.-ն համապատասխան հետազոտություն անցնելով դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2121» և «Mercedes 190» մակնիշների ավտոմեքենաները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս