loader
Վթար՝ Սարալանջի պողոտայում. տուժածներ չկան

Վթար՝ Սարալանջի պողոտայում. տուժածներ չկան

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 16-ին՝ ժամը 12:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալաջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջի պողոտա տանող հատվածում բախվել են «Infiniti EX35»  (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1985 թ.) և «Nissan Tiida» մակնիշերի (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1980 թ.) ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս