loader
Վթար՝ Շոպրոնի փողոցում

Վթար՝ Շոպրոնի փողոցում

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարրզվել է, որ Շոպրոնի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում բախվել են «Nissan Cube» (վարորդը՝ Ա. Օ., 1990 թ.) և «Երազ» մակնիշերի (վարորդը՝ Վ. Մ., 1987 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Cube» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս