loader
Վթար՝ Տիգրանաշենի ոլորաններում. կա տուժած

Վթար՝ Տիգրանաշենի ոլորաններում. կա տուժած

Օգոստոսի 10-ին՝ ժամը 14:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 84-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և կողաշրջվել:

Մինչ փրկարարանրի կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (Խ. Խ., ծնված 1965 թ.) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս