loader
Վթար՝ Վրաստանի Անանուր գյուղում. տուժել են ազգությամբ հայեր

Վթար՝ Վրաստանի Անանուր գյուղում. տուժել են ազգությամբ հայեր

Հուլիսի 18-ին՝ ժամը 21:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վրաստանում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ազգությամբ հայեր: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ներկայացուցչի հետ, ով հաղորդել է, որ ժամը 13:32-ի սահմաններում Դուշեթիի շրջանի Անանուր գյուղի մոտակայքում «Լադա» մակնիշի 0566 CC 123 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը՝ Գրիգորի Բադալյան, ծնված 1982 թ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Ուղևոր Գրիշա Բադալյանը (ծնված 1949 թ., ՌԴ քաղաքացի) տեղում մահացել է, իսկ վարորդը՝ տեղափոխվել Դուշեթիի, այնուհետև Մցխեթիի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս