loader
Ավտոմեքենայից 250 եվրո գողանալու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

Ավտոմեքենայից 250 եվրո գողանալու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12.30-ին, 1963 թ. ծնված Սամվել Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 11.30-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի ավտոմեքենաների վերանորոգման կետի դիմաց կայանված, իրեն պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի չկողպված դուռը բացելով, նստատեղի վրա դրված իր դրամապանակից գողացել են 250 եվրո: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նույն օրը՝ ժամը 14.15-ին, Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Համլետ Պ.-ն, ում խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է 5 հատ 50 եվրո թղթադրամ՝ ընդհանուր 250 եվրո:

Նա խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը:

Կատարվում է քննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս