loader
Խանութից կատարված գողությունը բացահայտվել է

Խանութից կատարված գողությունը բացահայտվել է

Հունվարի 11-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնում, օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Կիրանց գյուղի խանութից գողություն է կատարվել: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է դռան փականը և խանութից կատարել գողություն: 

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ, նույն օրը՝ ժամը 04.00-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով, Դիլիջանի Թբիլիսյան փողոցից «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Դիլիջանի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ Արման Տ.-ին, Արմավիր մարզից

Սերյոժա Ս.-ին և մեքենայում գտվող ևս երկու ուղևորի: 

Սերյոժա Ս.-ն խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը և ներկայացրել 285 տուփ տարբեր տեսակի ծխախոտներ: 

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս