loader
Խարդախության և անձնական ունեցվածքի գողության 7-ական դեպք է բացահայտվել

Խարդախության և անձնական ունեցվածքի գողության 7-ական դեպք է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։ 

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 7-ական, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման և ծեծի 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, սպառնալիքի, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու ու իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, ավտոմեքենա փախցնելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս