loader
Խմիչքի ազդեցության տակ օդ է կրակել

Խմիչքի ազդեցության տակ օդ է կրակել

Ապրիլի 20-ին՝ ժամը 01.15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 1984 թ. ծնված Ռոբերտ Կ.-ն ապրիլի 19-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում ոգելից խմիչքի ազդեցության տակ իր մոտ ապօրինի պահվող, դեռևս չպարզված զենքից օդ է կրակել: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 20-ին՝ ժամը 17.50-ին, Թումանյանի բաժին է ներկայացել Ռոբերտ Կ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ ապրիլի 19-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Սայաթ-Նովայի փողոցում, ոգելից խմիչքի ազդեցության տակ, իր մոտ գտնվող՝ ընկերոջը պատկանող «ԲԵԿԱՍ-12» տիպի, 12 տրամաչափի, ողորկափող որսորդական հրացանից մեկ անգամ օդ կրակոց է արձակել:

Հրացանը վերցվել է:

Նշանակվել է դատձգաբանական փորձաքննություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս