loader
Խորհրդակցություն՝ ԱԻՆ փրկարար ծառայությունում

Խորհրդակցություն՝ ԱԻՆ փրկարար ծառայությունում

Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց Ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Արցախի հանրապետության, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին մարտի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին: Մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին նաև մարզերում ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական աշխատանքների մասին:

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը զեկուցեց, որ մարտի 18-ին մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Արտանիշ բնակավայրում տեղի ունեցավ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի բացման արարողությունը:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 19952 զանգ, 181 դեպք-պատահար, որից 98-ը՝ արտակարգ բնույթի:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ Հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 10 զանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Նախորդ շաբաթվա ընթացքում ծառայությունում իրականացվել է նաև հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 30 հետազոտություն:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին կադրային քաղաքականությանը, փրկարարների գործուղումների, պարգևատրման գործընթացներին, պետական այլ կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև մարտի 23-ին կայանալիք շաբաթօրյակի պատշաճ կերպով կազմակերպմանը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս