loader
Խորվաթիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին

Խորվաթիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդար Սունկոն (նստավայրը՝ Աթենք): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ առավելագույնս կնպաստի երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների կապերի մերձեցմանը:

Դեսպան Սունկոն նախագահ Սարգսյանին է փոխանցել Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի ողջույնները:

Զրուցակիցները անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական ու հումանիտար կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, ինչպես նաև Եվրամիության շրջանակում արդյունավետ փոխգործակցության հարցերին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս