loader
Խոշոր հրդեհ՝ Վայոց ձորի մարզում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ՝ Վայոց ձորի մարզում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Հուլիսի 21-ին՝ ժամը 07։00-ին, մարվել է հրդեհի 1 օջախ, այրվել է 2 հա խոտածածկույթ։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Ժամը 09:13-ին մարվել է հրդեհի 2-րդ օջախը, այրվել է 2 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:40-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հուլիսի 20-ին՝ ժամը 12:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 02։53-ին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, հրդեհի տարածումը մոտակա գյուղերի ցորենի արտեր կանխվել է. սահմանվել է հերթապահություն։

Այրվել է 105 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 գյուղի բնակիչ, 60 զինծառայող և Վայքի քաղաքապետարանի ջրատարը: 

Ժամը 05։54-ին հրդեհաշիջման աշխատանքերը վերսկսվել են, նկատվել է հրդեհի 3 օջախ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս