loader
Խոստացել է օգնել աշխատանքի տեղավորելու հարցում և պահանջել է 500 դոլար կաշառք. մեղադրանք է առաջադրվել 46-ամյա տղամարդուն

Խոստացել է օգնել աշխատանքի տեղավորելու հարցում և պահանջել է 500 դոլար կաշառք. մեղադրանք է առաջադրվել 46-ամյա տղամարդուն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակչի կողմից խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1972թ.,  տեղեկանալով, որ իր ենթակայության տակ գտնվող գրասենյակում հասարակական հիմունքներով աշխատող, Երևանի՝ 1977թ. ծնված բնակչուհին, ցանկանում է աշխատանքի ընդունվել, խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, օգտագործելով իր նկատմամբ վերջինիս ունեցած վստահությունը՝ խոստացել է օգնել աշխատանքի տեղավորելու հարցում:

Քննությամբ պարզվել է, որ 2017 թվականի հուլիսի 11-ին 46-ամյա տղամարդը Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող իր աշխատասենյակում, պաշտոնատար անձ հանդիսացող անձին խոշոր չափերով՝ 239.565 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու պատրվակով, 41-ամյա կնոջից պահանջել և ստացել է նշված գումարը, սակայն չկատարելով խոստումը՝ հափշտակել է այն։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս