loader
Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարվել են

Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարվել են

Օգոստոսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խուդյակով փողոցի թիվ 84/4 շենքի մոտակայքում այրվել է մոտ 100 քմ, Մասիսի փողոցի 2-րդ փակուղում գտնվող«Գերվերելակ» ՔԲԸ-ի պահեստի բակում՝ մոտ 2000 քմ, Խարբերդի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 50 հա, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ մոտ 10 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Բուլվարային» թաղամասի մոտակայքում՝ մոտ 1.1 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 1-ին նրբանցքի հարակից սարում՝ մոտ 1500 քմ,  «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Նոր Հաճն քաղաքի մեծ կամրջի մոտակայքում՝ 6 հա, Ձորաղբյուր գյուղի «Լճափ» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 1 հա, Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ մոտ 700 քմ, Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի սկզբնամասում՝ մոտ 3 հա, Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի մոտակա դաշտավայրում՝ մոտ 2500 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գերեզմանատան տարածքում՝ մոտ 500 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս