loader
Յոլյան. 2018-ի ապրիլից Վերահսկիչ պալատը կվերանվանվի Հաշվեքննիչ պալատի

Յոլյան. 2018-ի ապրիլից Վերահսկիչ պալատը կվերանվանվի Հաշվեքննիչ պալատի

ԱԺ-ն քննարկում է Վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը:
ՎՊ նախագահ Լևոն Յոլյանը հայտարարեց, որ 2018 թվականի ապրիլից Հայաստանի Վերահսկիչ պալատը կվերանվանվի և կդառնա Հաշվեքննիչ պալատ:

«Այս փոփոխությունը բխում է Սահմանադրության փոփոխություններից: Այսինքն՝ այս փոփոխություններով պալատը վերահսկողության մասով կիրականացնի հաշվեքննություն: Առանձնացրել ենք մի քանի ոլորտներ, որոնցում իրականացնելու ենք համալիր ուսումնասիրություն: Այսպես, համալիր ուսումնասիրություն կկատարվի Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների և Բնապահպանության նախարարություններում, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում:», - ասաց Յոլյանը:

Այս ծրագիրը վերջին անգամ է ներկայացվում Ազգային ժողովի դատին, քանի որ 2018-ի ապրիլից հետո այլևս ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս