loader
Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քիչ չեն դեպքերը, երբ «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանները ոչ միայն թմրանյութ, այլև զենք-զինամթերք են հայտնաբերում: Այդպես եղավ օգոստոսի 13-ին: 

Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում ստացվեց, որ իրենց է զանգահարել Նոր Նորքի 8-րդ զանգվածի մի բնակիչ և հայտնել է, որ Զանգվի ձորում եղբայրը ձկնորսության ժամանակ զենք և զինամթերք է գտել:

Հիշյալ փաստի վերաբերյալ րոպեներ անց անհայտ քաղաքացուց նոր ահազանգ ստացվեց. տղամարդը հայտնում էր, որ Զանգվի ձորում գործող ռեստորաններից մեկի վերևի հատվածում` գետի մեջ զենք-զինամթերք է թողնում:

Անհապաղ օպերատիվ խումբը մեկնել է Զանգվի ձոր: Հրազդան գետի ափին քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, փամփշտատուփ` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի փամփուշտով, և «Իժ-18» տիպի մեկփողանի հրացան: 

Տղամարդը հայտարարել է, որ զենքերը գտել է Հրազդան գետից:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս