loader
Զեյնալյան. Հայաստանի վարկանիշը մեր աշխատանքով բարձրացնելու լայն հնարավորություն է տրված

Զեյնալյան. Հայաստանի վարկանիշը մեր աշխատանքով բարձրացնելու լայն հնարավորություն է տրված

Հայաստանի Հանրապետության արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը մայիսի 14-ին հանդիպել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ներկայացուցիչներին:

Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Արտակ Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմն ու վստահեցրել, որ սատարելու է նախարարի կողմից իրականացվելիք ծրագրերը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ նախարարության ներկայիս թիմը կատարել է ծավալուն աշխատանք, իսկ մեկնարկած ծրագրերից շատերն ընթացքում են:

«Վստահ եմ, որ նախարարն այն հաջողությամբ կշարունակի, նաև վստահ եմ, որ նոր խնդիրներ ու հարցադրումներ են լինելու»,- ասել է Դավիթ Հարությունյանն ու նախարարին և աշխատակազմին հաջողություն մաղթել սպասվելիք գերլարված աշխատանքում՝ ընդգծելով, որ Նախարարության հաջողությունը լինելու է նաև իր հաջողությունը:

Նախարար Զեյնալյանը ողջունել է Արդարադատության նախարարության աշխատակազմին և նշել, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցից պետք է քաղել առավելագույնը և թույլ չտալ կորուստներ:

«Հայաստանի վարկանիշը մեր աշխատանքով ու ջանասիրությամբ բարձրացնելու  լայն հնարավորություն է տրված այս պահին»,- ասել է նորանշանակ նախարարն ու բոլորին հաջողություն ցանկացել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս