loader
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեն Դանքնի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեն Դանքնի հետ

Հունիսի 14-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ալեն Դանքնը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան:

Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած զարգացումները և նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական օրակարգի մի շարք հարցեր, մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ:

ԱԳ նախարարը պետնախարար Դանքնին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս