loader
«2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» նախագիծը չընդունվեց

«2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» նախագիծը չընդունվեց

ԱԺ-ն չընդունեց «Ելք» խմբակցության առաջարկած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 14 պատգամավոր, չնայած նրան, որ խմբակցություններից միայն «ԵլքՆ»-ն էր հայտարարել կողմ քվեարկելու մասին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ շփոթմունք է եղել:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, թե ովքեր շփոթմամբ են կողմ քվեարկել ձեռք բարձրացնել: Եվ արդյունքում 9 կողմ, 51 դեմ և 7 ձեռնպահ ձայներով նախագիծը չընդունվեց

«Ծառուկյան» դաշինքը կիսում է մարտի 1-ի զոհերի հարազատների վիշտը, բայց ելնելով ներկայացված հայտարարության տառացի մեկնաբանությունից, որտեղ մասնավորապես, պահանջ կա ԱԺ կողմից իրավապահ մարմիններին որոշակի դատավարական գործողություններ կատարել որոշակի ժամկետում, այստեղ տեսնում ենք Սահամանդրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ, դրա համար «Ծառուկյան» խմբակցությունը չի քվեարկի: Մենք այստեղ խորհրդարանական վերահսկողությունը չպետք է տարածական մեկնաբանենք այնպես, որ դա արտահայտվի իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտման ձևով»,-ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս