loader
Արգելվել է «Երկիր Ծիրանի»-ի ավտոմեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի

Արգելվել է «Երկիր Ծիրանի»-ի ավտոմեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի

Այսօր արգելվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ դա կապելով երեկվա բռնության հետ։

«Շուրջ 100 ոստիկան կա այս տարածքում, բազմաթիվ ոստիկանական մեքենաներ կան, ու մեքենաների մեջ մարդիկ կան, որ չի երևում, թե ինչ ծառայություն են այստեղ իրականացնում։ Ներսում նույնպես բազմաթիվ ոստիկաններ կան, և պարզ չէ, թե ինչ են այստեղ անում։ Տարօրինակ է, որ քաղաքի կենտրոնում՝ տեղական ինքնակառավարման մարմնում, այսքան ոստիկանական ուժեր են կուտակվել, բացի այդ՝ այս ոստիկանական ուժերն արգելք են հանդիսացել, որպեսզի մեր խմբակցության մեքենան մուտք գործի այս տարածք։ Այս վեց ամիսների ընթացքում մուտքն այստեղից է եղել, այսօր թույլ չեն տալիս և պատճառաբանություն չեն ներկայացնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը՝ նշելով, որ փաստացի խոչընդոտվում է խմբակցության աշխատանքը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս