loader
ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում

Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում: Հայաստան 24-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը:

Գործողությունների վերաբերյալ այլ մանրամասներ չփոխանցեց՝  առաջիկայում հայտարարությամբ հանդես կգան:

Ազգային անվտանգության ծառայությունը մուտք է գործել Երևանի քաղաքապետարան և առգրավել «Երևան» հիմնադրամի բոլոր փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ ավագանու առաջիկա նիստում քաղաքապետարանը որոշել էր լուծարել «Երևան» հիմնադրամը։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ավելի վաղ դատի էին տվել հիմնադրամին՝ նշելով, որ այնտեղ կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ: Հիմնադրամի նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս