loader
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հարցով ԱԺ-ն Քննիչ հանձնաժողով կձևավորի

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հարցով ԱԺ-ն Քննիչ հանձնաժողով կձևավորի

ՀՀ Սահմանադրության 108-րդ և  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական  օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների 1/4-ը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ արդարադատության կայացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Այդ մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Նա տեղեկացրեց, որ ԱԺ նիստի  ավարտից հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ էլ որոշում է կայացվելու հանձնաժողովը ստեղծելու մասին։

Բաբլոյանը նշեց, որ  ԱԺ Քննիչ հանձնաժողովն ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ։

ԱԺ արտահերթ նիստը կգումարվի կեսօրից հետո:

Հիշեցնենք, որ «Youtube»-ում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որտեղ իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են մարտի 1-ի քրեական գործով անցնող մեղադրյալների, անելիքների, գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովին կալանավորել-չկալանավորելու մասին։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս