loader
Ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ. վարչապետ

Ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ. վարչապետ

Այս պահին արցախաադրբեջանական շփման գծում իրավիճակն աննախադեպ հանգիստ է: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս դա Դուշամբեի համաձայնության արդյունքն է համարում:

««Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող ենք ասել, որ փոխադարձաբար տեղեկատվությունը կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի, կհասնի մեզ»,- փոխանցեց նա:

Փաշինյանը նշեց, որ, ըստ անհրաժեշտության, ադրբեջանական կողմի հետ կապի մեջ են լինում:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս