loader
Ադրբեջանցի պատգամավորների հետ պայմանավորվածություն չի եղել. Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանցի պատգամավորների հետ պայմանավորվածություն չի եղել. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասներ ներկայացրեցին ԵԽԽՎ վեհաժողովից: Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չխոսեց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին և ինչո՞ւ էր տեղից  պատասխանում իրեն ուղղված հարցերին, քանի որ երկրների ղեկավարների համար հատուկ տեղեր են հատկացված լինում, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Դրա նախորդ օրը Վրաստանի վարչապետն էլ էր ելույթ ունենում ԵԽԽՎ-ում, նույն տեղում էր նստած, դա ԵԽԽՎ արարողակարգային հարց է: Որքանով հիշում եմ՝ վարչապետերը միշտ այդ ձևաչափով են ներկայանում»:

Պատվիրակության անդամներից պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ պարզաբանեց, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չխոսեց Ցեղասպանության մասին: Պատգամավորը նշեց, որ օրակարգում ատելության խոսքի հետ կապված լուրջ հատված կար ու ինքն է իր ելույթում դրան անդրադարձել՝ խոսելով նաև Ցեղասպանության մասին. «Վարչապետի կողմից հարցին չանդրադառնալը պետք է հստակ հասկանանք, որ խոսքը գնում է ոչ երկկողմ հարաբերությունների մասին»:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով մամուլի հրապարկումներից մեկին, թե հայկական պատվիրակները կուլիսային պայմանավորվածություններ են ունեցել ադրբեջանական պատվիրակների հետ՝ վերջիններիս վստահեցնելով, որ Նիկոլ Փաշինյանն Արցախյան հարցով մեղմ ու հանդարտ հռետորաբանություն է կիրառելու, և հետևաբար կարիք չկա դահլիճում սրել իրավիճակը, և այդ պատճառով էլ ադրբեջանցի պատվիրակները հանել են իրենց հարցերը, նկատեց. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ մենք Ադրբեջանի պատվիրակների հետ ոչինչ չենք պայմանավորվել»:

Ադրբեջանցի միայն մեկ պատվիրակի հարց տալը Ռուբինյանը պայմանավորեց հետևյալ գործոնով. «Կա ԵԽԽՎ ընթացակարգ, ըստ որի՝ պատվիրակները գրանցվում են և գրանցման տրամաբանությունից ելնելով՝ ԵԽԽՎ քարտուղարությունը հարց տվող պատվիրակների ցանկ է որոշում, և ով հասցնում է՝ 20-30 րոպեում կարողանում է հարց տալ: Այնպես էր ստացվել, որ Ադրբեջանի մի պատվիրակ էր ցուցակի սկզբում գրանցված և հասցրել է հարցը տալ»:

Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ում վարչապետին տրվող հարցերը դրական տոնի մեջ էին, բացառությամբ ադրբեջանցի և թուրք պատվիրակների հարցերի, ինչը պատճառն էլ հասկանալի է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս