loader
Ալեն Սիմոնյանին կզրկե՞ն ավագանու մանդատից

Ալեն Սիմոնյանին կզրկե՞ն ավագանու մանդատից

«Հայաստան24»-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ուղարկել արձանագրություն, որով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկում է ավագանու մանդատից:

Հիշեցնենք, որ  Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետն՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Ալեն Սիմոնյանը ճիշտ որոշում է կայացրել և որքանո՞վ է դա կապված քաղաքապետի պաշտոնին հավակնելու հետ:

«Ալեն Սիմոնյանը մանդատը վայր դնելու մասին որոշումն ինձ հետ չի քննարկել, դա իր որոշումն էր»,- ասել է Փաշինյանը:

Դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանի այդ քայլը ընկալվել է որպես քաղաքապետի պաշտոնում առաջադրվելուն ուղղված քայլ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

«Քանի որ ինձ հետ չի համաձայնեցված իր որոշումը,  ճիշտ կլինի, որ ինքը մեկնաբանի իր գործողությունները»:

Իսկ Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարավելու եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնելու հնարավորությունը, ասել է.

«Ես չեմ շտապի հայտարարել  Երևանի քաղաքապետի թեկնածուին։ Փոխարենը ես կասեմ, որ ազատ մրցակցությունը ողջունելի է, և ներքին ժողովրդավարությունը միշտ եղել է ՔՊ առաջնային սկզբունքներից եւ հենասյուներից մեկը»։

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս