loader
Ալլա Հովհաննիսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. Ինչպե՞ս վերաբերվեն ձեզ, որ Մարտի 1-ից հետո շամպայնի բաժակներ էիք շրխկացնում մարդասպանների հետ

Ալլա Հովհաննիսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. Ինչպե՞ս վերաբերվեն ձեզ, որ Մարտի 1-ից հետո շամպայնի բաժակներ էիք շրխկացնում մարդասպանների հետ

Մարտիմեկյան ոճրագործության զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մի քանի րոպե է մնում ընտրարշավի ավարտին և չեմ կարող չանրադառնալ Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ այլևս իր կյանքի իմաստը դարձնելու է պայքարը այն մարդկանց դեմ ովքեր վիրավորել են իր երեխային:

Իսկ ի՞նչ ասեն այն մայրերը ում երեխաները զոհվել են Մարտի 1-ին ձեր կոալիցիոն գործընկերոջ կողմից, ինչպե՞ս վերաբերվեն ձեզ, որ Մարտի 1-ից հետո շամպայնի բաժակներ էիք շրխկացնում մարդասպանների հետ, անձամբ դուք Մարտի-1 ի ժամանակավոր հանձնաժողովում կոծկում էիք փաստերը և անհաղորդ դեմքով նայում մեր երեսին:

Իհարկե, նրանք մեր որդիներն էին, իսկ ձերն ուրիշ է, ձերի կողքով անգամ չի կարելի անցնել:

Սիրելի երևանցիներ ջան, հանուն հեղափոխության լիակատար հաղթանակի հանուն Մարտի 1-ի զոհերի հիշատակի, ընտրեք «Իմ Քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին: Սիրում եմ բոլորիդ»:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս