loader
Ալթունյան. ՀՀԿ-ից դուրս գալը կլիներ դավաճանություն

Ալթունյան. ՀՀԿ-ից դուրս գալը կլիներ դավաճանություն

«Մենք ուրախ էինք, որ միմյանց հետ հաջողվեց աշխատել, ուրախ էինք, որ բոլորս հասկացանք՝ թիմը իսկապես կայացել էր և թիմը իրար հանդեպ բարեհամբույր, բարենպաստ պայմաններ էր ստեղծում աշխատանքի ընթացքում», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանը:

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ մարդկանց դժգոհությունը վերջին մեկուկես, կամ երկու տարին չէ և նույնիսկ վերջին տասը տարին չէր կուտակված:

«Դժգոհությունը կամաց-կամաց կուտակվում էր և այս դժգոհությունն իր ելքը և ինչ-որ լուծում ստացավ: Տա Աստված, որ այս լուծումը լինի հեղափոխական՝ տնտեսական իմաստով էլ», - ասաց նա:

Հարցին, նա կաշխատի արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի թիմում, եթե նման առաջարկ ստանա, Լևոն Ալթունյանն ասաց, որ դա սուրճի բաժակի շուրջ կանխատեսումներ են:

«Այսօր ես այդպիսի կանխատեսումներ չեմ կարող անել, ես գիտեմ, որ այսօր մենք նախարարությունում ունենք մշակված ծրագիր, որն իրականացնելը դժվար բան չէ: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգա իր թիմով և ամեն ինչ նորմալ կլինի», - ասաց նա և նշեց, որ իրենք ինչ որ պատրաստել են, դրանից մեկնարկելն ավելի հեշտ ու ավելի արդյունավետ կլինի, քան թե ժամանակին իրենց համար էր եղել:

Այն հարցին՝ այս օրերին չի՞ մտածել ՀՀԿ-ից դուրս գալու մասին, նա պատասխանեց. «Ես այնպես կփորձեմ անել, որ իմ կյանքի ցանկացած քայլ պայմանավորված լինի տրամաբանությունով և տրամաբանական շարունակություն ունենա և վերջում պարզ լինի, որ իմ քայլերը ճիշտ էին: Ես կարծում եմ, որ դա կլիներ դավաճանություն»:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս