loader
Ալումյան. Բուդաղյանների գործով ՄԻԵԴ կդիմենք

Ալումյան. Բուդաղյանների գործով ՄԻԵԴ կդիմենք

«Դատախազությունը Բուդաղյանների գործով մանրացել է և իրեն ոչ սազական որոշումներ է կայացնում, որով իրենք մեզ ավելի մեծ շանսեր տվեցին Եվրոպական դատարանում հաջողության հասնելու համար, քան մինչ այդ ունեինք», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բուդաղյանների գործով պաշտպան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով, ինքն ստացել է դատախազի ստորագրությամբ որոշում, որտեղ գրված է, որ Էմիլ Բուդաղյանը, ով իր սպանված որդու համար բողոքներ է ներկայացնում և ինչպես նաև փաստաբան Հայկ Ալումյանը այլևս չունեն դատավարական կարգավիճակ և չեն կարող բողոքներ ներկայացնել:

«Դատախազը որոշում է կայացրել, որ Ավետիք Բուդաղյանը չի կարող լինել տուժող, հետևաբար նրա հայրը չի կարող լինել տուժողի իրավահաջորդ: Դատախազի որոշման մեջ նշվել է, որ Ավետիք Բուդաղյանը հարձակվող կողմն է: Բայց մյուս կողմից, եթե անգամ Ավետիք Բուդաղյանը տուժող չէ, այդուհանդերձ, եթե նա կենդանի չի, որ իրեն պաշտպանի, ապա պետք է պաշտպանի իրավահաջորդը:

Սրանով դատախազությանը ոչ սազական հնարքներ են անում և մեր բողոքները չեն քննում: Հիմա սպանված Ավետիք Բուդաղյանի գործով որոշումներ են կայացվել և նրա հորը չեն տրամադրում որոշումները և հնարավորություն չի տրվում վիճակել դրանք: Ցավոք, շատ հաճախ ենք սկսել առնչվել նրան, որ արդարադատություն ակնկալելիս սկսել ենք հույս կապել միայն ՄԻԵԴ-ի հետ»,-ասաց Ալումյանը:

Նա ընդգծեց, որ հատկապես այն գործերով, որտեղ կա որոշակի քաղաքական պատվեր, Հայաստանում վաղուց արդեն արդարադատություն չեն ակնկալում: Նա դատախազության ուշադրությունը հրավիրեց նրա վրա, որ վերջին ապօրինությունները վիճակելու են բոլոր ատյաններում, ապա ՄԻԵԴ-ում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս