loader
Ամենաշատ ձայները ստացել է Վիգեն Սարգսյանը, ամենաքիչը՝ Շուշան Պետրոսյանը

Ամենաշատ ձայները ստացել է Վիգեն Սարգսյանը, ամենաքիչը՝ Շուշան Պետրոսյանը

ՀՀԿ-ի առաջին համար Վիգեն Սարգսյանի օգտին գրանցվել է 4087 ձայն: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներից:

Հանրապետականների ռեյտինգային թեկնածուներից Արմեն Աշոտյանը հավաքել է 2396 քվե: Վահրամ Բաղդասարյանի օգտին գրանցվել է 2660 ձայն:

Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի օգտին 2583 քաղաքացի է ձայն տվել: Արման Սահակյանը ստացել է 1961 ձայն: Արարատի մարզում առաջադրված Մուրադ Մուրադյանի օգտին 1840 ձայն է գրանցվել:

Էդուարդ Շարմազանովը հավաքել է 1663 քվե, իսկ Արփինե Հովհաննիսյանը՝ 169 ձայն: Մենուա Հարությունյանի օգտին 353 ձայն է գրանցվել: Դավիթ Շահնազարյանը ստացել է 835 ձայն: Ամենաքիչ ձայները հանրապետականից Շուշան Պետրոսյանն է հավաքել՝ 117:

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետական» կուսակցության օգտին քվեարկել է 57.020 ընտրող կամ ընտրողների 4,65%: ԱԺ անցնելու անցողիկ շեմը Հանրապետականը չի հաղթահարել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս