loader
«Ամենայն հայոց փեսան» 540 միլիոնից ավել եկամուտ է հայտարարագրել

«Ամենայն հայոց փեսան» 540 միլիոնից ավել եկամուտ է հայտարարագրել

Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը 2005-2013 թթ. եղել է Սան Մարինոյի Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոսը Հայաստանում, 2007-2008 թթ.՝ ՀՀ վարչապետի ավագ օգնական: 2008 թ. նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, 2011 թվականին իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից: 

2013 թ. մարտի 9-ին նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին համատեղության կարգով նշանակվել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Միքայել Մինասյանը մեդիամագնատ է, դեսպան, խոշոր բիզնեսմեն: Այս առումով հետաքրքիր են նաև վերջինիս ներկայացրած հայտարարագրերը:

2013 թվականի տարեկան հայտարարագրում պաշտպանված են Միքայել Մինասյանի՝ հարկային տարում ձեռք բերած և օտարած անշարժ գույքի մասին տվյալները: Վերջինս, սակայն, հայտարարագրել է իր երկու մեքենաները՝ LEXUS LS 460 L-ը՝ 32,000,000.00 ՀՀ դրամ և MINI COOPER S ALL4 1.6-ը՝ 31,149.00 Եվրո արժողությամբ: Հայտարարագրում առկա են տվյալներ պաշտոնյայի՝ հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունների և ձեռքբերած և օտարած թանկարժեք գույքի մասին.

2013 թվական Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 385,000,000.00 ՀՀ դրամ
248,000.00 Եվրո
1,221,000.00 ԱՄՆ դոլար
Եկամուտը/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Շահաբաժին/ Ստացված փոխառություններ (վարկեր)     208,339,826.00 ՀՀ դրամ
5,705.00 Եվրո

 

2013 թվականի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, որը Մինասյանը ներկայացրել է 2014 թվականի հոկտեմբերի 21-ին, հայտարարագրել է 1 բնակարան, 1 ավտոտնակ, 1 այգետնակ, 3 անհատական բնակելի տուն և 1 հողամաս: Որպես շարժական գույք դեսպանը հայտարարագրել է 1 DUCATI DIAVEL մակնիշի մոտոցիկլ: Տվյալներ կան նաև վերջինիս արժեթղթերի, ներդրումների, և փոխառությունների վերաբերյալ.

 

2013 թվական Պաշտոնը ստանձնելու հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 400,000,000.00 ՀՀ դրամ
268,000.00 Եվրո
1,304,000.00 ԱՄՆ դոլար
Եկամուտը/ Շահաբաժին/ Ստացված փոխառություններ (վարկեր)     58,000,000.00 ՀՀ դրամ
4,668.00 ԱՄՆ դոլար

 

2014 թվականի տարեկան հայտարարագրում Մինասյանը հայտարարագրել է RANGE ROVER Supercharged 5.0 մակնիշի մեքենա՝ 112,174.00 եվրո արժողությամբ: Բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները կազմել են.

2014 թվական Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 98,500,000.00 ՀՀ դրամ
184,000.00 Եվրո
556,000.00 ԱՄՆ դոլար
Եկամուտները/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Շահաբաժին 5,673,252.00 ՀՀ դրամ

 

2015 թվականի տարեկան հայտարարագրում Միքայել Մինասյանը հայտարարագրել է միայն իր DUCATI DIAVEԼ մակնիշի մոտոցիկլը, որն օտարվել է հարկային տարվա ավարտին 800,000.00 ՀՀ դրամով: Տվյալներ չկան անշարժ գույքի, արժեթղթերի մասին: Առկա են միայն փոխառություններին վերաբերող տվյալներ.

2015 թվական Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 51,452,000.00 ՀՀ դրամ
116,000.00 Եվրո
56,000.00 ԱՄՆ դոլար
Եկամուտները/ Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Շահաբաժին     77,951,960.00     ՀՀ դրամ
 

 

2016 թվականի տարեկան հայտարարագրում տվյալներ չկան անշարժ գույքի մասին, իսկ MINI COOPER S ALL4 1.6 մակնիշի մեքենան օտարվել է 16,000.00 եվրոյով: Հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերի և այլ ներդրումների ու փոխառությունների պատկերը հետևյալն է. 

2016 թվական Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 2,465,000.00     ՀՀ դրամ
53,000.00 Եվրո
212,000.00 ԱՄՆ դոլար
Եկամուտները/ Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ 2,165,696,524.00 ՀՀ դրամ


Վերջին՝ ամենաթարմ հայտարարագրում, որ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը ներկայացրել է 2018 թվականի մարտի 29-ին, չկան տվյալներ անշարժ և շարժական գույքի մասին: Հարկային տարում ձեռքբերած և օտարած արժեթղթերի, ներդրումների և փոխառությունների պատկերը հետևյալն է. 

2017 թվական Տարեկան հայտարարագիր
Անձի դրամական միջոցները 68,744,750.00     ՀՀ դրամ
19,500.00 Եվրո
162,000.00 ԱՄՆ դոլար
Եկամուտները/ Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը/ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ/ Ստացված փոխառություններ (վարկեր)     543,017,914.00 ՀՀ դրամ
11,214.98 Եվրո
 
Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս