loader
Ամնեզիա՞, թե՞ կեղծիք

Ամնեզիա՞, թե՞ կեղծիք

Մեր պարտավորությունը վերաբերել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Մենք Հանրապետության հրապարակում չենք քննարկել, թե Ընտրական օրենսգրքի ի՞նչ տարբերակով պետք է ընտրությունը տեղի ունենար, եթե նույնիսկ քննարկած էլ լինենք, խորհրդարանական ուժերի քվեարկությամբ պետք է որևէ օրենք անցնի կամ չանցնի: Կառավարությունն իրենից կախված թույլատրելի սահմաններում ամեն ինչ արել է, որպեսզի այդ օրենսգիրքն ընդունվի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ իր խոստումներից էր արտահերթ ընտրությունների գնալ նոր Ընտրական օրենսգրքով:

Փաշինյանը նաև ասաց, որ հույս ունի՝ իրենցից որևէ մեկը չէր ակնկալում անթույլատրելի ինչ-որ բան անեին, որ Ընտրական օրենսգիրքը փոփոխվի:

Նշենք, որ այս հարցում Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մանիպուլյացիայի դիմեց, քանի որ Հանրապետության հրապարակում իր ելույթների ժամանակ նշում էր, որ Ընտրական նոր օրենսգրքում կուսակցությունների մասին նոր օրենք պետք է լինի և միայն այդ փոփոխություններից հետո կարող են արտահերթ ընտրության գնալ:

Այս խոստումն այն 4 հիմնական դրույքներից է, որ Փաշինյանը ներկայացրեց հանրությանը հրապարակում: Եվ այսօր դժվար է ասել, թե սա մանիպուլյացիա՞ է, թե՞ հիշողության կորուստ: Անգամ հոկտեմբերի 2-ի իր կոչով ԱԺ-ն պաշարած ժողովուրդը պահանջում էր, որպեսզի ԱԺ խմբակցությունների հետ բանակցություններում Փաշինյանը պնդի, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումը լինի պարտադիր պահանջ:

Ինչպես տեսանք, Փաշինյանը լավ չի լսել այդ պահանջը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս