loader
Առաջիկայում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները կինտենսիվանան. վարչապետի պաշտոնակար

Առաջիկայում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները կինտենսիվանան. վարչապետի պաշտոնակար

Մեր բոլոր միջազգային գործընկերների հետ բարձր շփումներ են տեղի ունենում, ցավոք, Միացյալ Նահանգների հետ մեր շփումներն այդքան էլ ինտենսիվ չեն: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հույս ունեմ, որ առաջիկա ժամանակահատվածում կինտենսիվանան, չնայած նախորդ շաբաթ այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը, շատ կարևոր, հետաքրքիր քննարկում ունեցանք։ Կարող եմ ասել, որ մենք պատրաստվում ենք ինտենսիվ շփումների»,- նշեց նա։

Փաշինյանի գնահատմամբ՝ մեր երկրի հարաբերությունները և իր անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ շատ ուղիղ են, անկեղծ, առանց մութ անկյունների:

«Ես ուրախ եմ, որ մեր գործընկերների՝ հատկապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել: Դա չի նշանակում, որ մենք ամեն ինչի մասին ունենք նույն տեսակետը, ամեն ինչում համաձայն ենք, դա նշանակում է, որ մենք ըմբռնում ենք փոխադարձ տեսակետները և վստահ ենք, որ անկեղծ ենք»,- ընդգծեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս