loader
Արամ Սարգսյան. Ցրեցի՞ք այն գաղջ մթնոլորտը, որն ասում էիք

Արամ Սարգսյան. Ցրեցի՞ք այն գաղջ մթնոլորտը, որն ասում էիք

«Արդյոք այն Հայաստանը, որ այսօր կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստա՞նն էր»,-ԱԺ-ում դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

«Արդյոք այն Հայաստանը, որ կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստա՞նն էր։ Վազգեն Սարգսյանը հետևություններ արեց, իր հակառակորդ Կարեն Դեմիրճյանին խնդրեց դաշինք կնքել, որ ժողովրդի վստահությունը ստանա, իսկ դուք ի՞նչ եք անում։ Է, ասեք, որ ընտրակաշառք չեք բաժանել։ Ասեք, դրանից բա՞ն է փոխվում։ Ցրեցի՞ք էդ գաղջը մթնոլորտը, որն ասում էիք: Էդ անվստահության պատերը հենց հիմա էս շենքի դիմաց դրված է։ Հայաստանը ելք ունի։ Ելքը այս դահլիճում չէ»,-ասաց պատգամավորը:

«Ասում եք, ձեր փորձը փոխանցելու եք ապագա երիտասարդ սերնդին։ Բա էսքան տարի իշխանության մեջ էիք, բա փոխանցեիք։ Էնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանին փոխարինողը Սերժ Սարգսյանն է։ Էս դեժավյուից չեք հոգնե՞լ»,-հավելեց Սարգսյանը։

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս