loader

Արամ Սարգսյան. Կոչ եմ անում ձե՛զ, Հանրապետականներ,մտածեք երկրի մասին քվեարկության կոճակը սեղմելիս

«Նիկոլ Փաշինյանն այն գարանտն է, ով կարող է արդար ընտրություններ անցկացնել: Ինքը ոտքի է հանել էդ ժողովրդին, ուզո՞ւմ եք հանգուցալուծվի էս խնդիրը, թե՞ ոչ: Խնդիր կա չէ՞, մեր երկրի կարևորագույն հարցը՝ մեր անկախության, ինքնիշխանության հարցը: Իսկ ո՞ր դեպքում ենք կարող այդ խնդիրը լուծել՝ միայն այն դեպքում, երբ մեր երկիրը ինքնիշխան է: Դուք ի՞նչ եք մտածում, որ այս ժողովուրդը մի անգամ էլ պարտվի, մենք էստեղ նստածներս քաղաքականությամբ պիտի զբաղվե՞նք, իմաստը ո՞րն է: Արդեն լուծումը միայն զենքի դաշտում է մնալու: Մարդը համարում է, թե որևէ քաղաքական պրոցեսով, ներառյալ այսքան մարդ փողոց հավաքելով հնարավոր չէ խնդիր լուծել: Մարդը գնալու է այլ լուծումների, այդ չարությունն այլ բանալի է գտնելու: Թողել եք սա, դրել, քննարկում եք՝ պարոն Փաշինյանը կարո՞ղ է, չի՞ կարող: Ես կոչ եմ անում ձե՛զ Հանրապետականներ, եթե ուզում եք՝ խնդրում եմ Ձեզ որպես ձեր նախկին վարչապետ, որպես նախկին վարչապետի փոքր եղբայր՝ մտածեք էս երկրի մասին ձեր քվեարկության կոճակը սեղմելիս»,- ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս