loader
Առանց Արցախի ժողովրդի մասնակցության՝ Ղարաբաղի հարցի լուծում չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Առանց Արցախի ժողովրդի մասնակցության՝ Ղարաբաղի հարցի լուծում չի լինելու. Նիկոլ Փաշինյան

«Կարծում եմ՝ մեթոդական սխալ ենք թույլ տալիս, երբ ՀՀ կառավարության որևէ ներկայացուցչի հարցնում ենք տարածքներ՝ կարգավիճակի դիմաց լուծումը ձեզ համար ընդունելի՞ է, թե՝ ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե որևէ մեկն այդ հարցը տվե՞լ է, թե այդ լուծումն Ադրբեջանին ընդունելի է, թե՝ ոչ:

«Փոխզիջում նշանակում է, որ երկու կողմերը պատրաստ են դրան: Ուզում եմ հասկանալ, թե ինչու ենք մեք քննարկում փոխզիջման գնալու մեր պատրաստակամությունը: Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը նույնպես հակված է փոխզիջման, այդ ժամանակ էլ կքննարկենք ոչ թե կառավարության մակարդակով, այլ՝ ազգովի: Բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: Եկեք արձանագրենք, որ Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը: Առանց Արցախի ժողովրդի մասնակցության՝ Արցախի հարցի լուծում չի լինելու: Արցախի հարցի վերջնական լուծման դեպքում Արցախը լիարժեք պետք է ներգրավված լինի պրոցեսում»,- նկատեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս