ՀՀ վարչապետից հանձնարարական եմ ստացել կառավարական հանձնաժողով ձևավորել՝ Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
«Մեծ ցավով տեղեկացա Իգոր Մուրադյանի մահվան մասին։ Մի մարդու, ով կանգնած էր 1988-91թ.թ. մեր ազգային-ժողովրդավարական հեղափոխության՝ Ղարաբաղյան կամ Հայոց Համազգային Շարժման, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման և Արցախի ազատագրման ակունքներում»,- նշել է Միրզոյանը:
Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած, շարժման ղեկավարներից մեկը՝ Ի. Մուրադյանը, այսօր մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Նա վերջին շրջանում ԱՄՆ-ի կլինիկաներից մեկում բուժման կուրս անցնելուց հետո օրերս էր Երևան վերադարձել: