loader
Արարատի մարզպետը փորձում է ձերբազատվել ՀՀԿ-ական գյուղապետերից

Արարատի մարզպետը փորձում է ձերբազատվել ՀՀԿ-ական գյուղապետերից

Հայաստան 24-ի տեղեկություններով` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր մոտ է կանչել մարզի Սուրենավան, Արմաշ, Այնթապ, Լուսառատ, Դիտակ, Հովտաշատ և մի քանի այլ գյուղերի գյուղապետերի՝ հրահանգելով հրաժարականների դիմումներ գրել:

Նա իր խոսքը հիմնավորելու համար ասել է. «Վերահսկիչ պալատը ստուգումներ է սկսելու և կարող է ձեր աշխատանքներում ծանրակշիռ խախտումներ ու թերացումներ հայտնաբերել: Եթե չեք ուզում քրեական գործեր հարուցվեն ձեր դեմ, ձեր կամքով դուրս եկեք»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` մարզպետ Գարիկ Սարգսյանն ակտիվ աշխատանքներ է տանում հարազատ «ՔՊ»-ից գյուղապետերի թեկնածուներ առաջադրելու ուղղությամբ: Մեր տեղեկություններով` այս օրերին նրա հայրենի Նոր Կյանք գյուղում թեժ պայքար է ընթանում նախկին գյուղապետ Մայիս Աբրահամյանի եղբորորդու և գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար «ՔՊ» անդամի միջև:

Մարզպետը, գրեթե, ամեն երեկո այցելում է հայրենի գյուղ և համագյուղացիներին հորդորում ընտրել իր կուսակցին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս