loader
Արայիկ Հարությունյան. Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չեմ հանդիպել.  ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արայիկ Հարությունյան. Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չեմ հանդիպել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկվանից մի շարք լրատվամիջոցներ ապատեղեկատվություն են տարածել իմ մասին, թե իբր հանդիպել եմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և քննարկել ապագայում «հողերի հանձնման» հարցը։

Նախ տեղեկացնեմ, որ իմ և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև որևէ հանդիպում տեղի չի ունեցել։ 

Անդրադառնալով այսպես կոչված «հողերի հանձնման» հետ կապված ինձ ուղղված մեղադրանքներին՝ անկեղծ կասեմ, որ երկար ժամանակ տարակուսում էի՝ արժե արդյոք արձագանքել այդ մարազմին, թե ոչ, քանի որ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ դեռևս ԱՀ վարչապետ եղած տարիներից տարբեր առիթներով հրապարակավ արտահայտել եմ իմ կարծիքը, անգամ այն ժամանակներում, երբ նման մոտեցումը «մոդայիկ» չէր, ու քչերն էին համարձակվում խոսել այդ մասին։ 

Ի հավաստումն խոսքերիս՝ վերահրապարակում եմ 2014 թ.-ին ֆեյսբուքյան առցանց հարցուպատասխանի ժամանակ «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ արտահայտած դիրքորոշումս:

Այսօրինակ լրատվական սադրանքների միջոցով ինչ-որ նպատակների ձգտողներին ասեմ, որ առանց հայ ժողովրդի՝ հատկապես Արցախում և Մայր Հայրենիքում ապրող մեր բոլոր հայրենակիցների համաձայնության, Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումն անհնար է», գրել է Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով 2014 թ-ի հարցազրույցից մի հատված:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս