loader
«Մենք մեր անելիքի կեսն արել ենք, կեսն էլ կանենք այն ժամանակ, երբ ժողովուրդը ոտքի կանգնի»

«Մենք մեր անելիքի կեսն արել ենք, կեսն էլ կանենք այն ժամանակ, երբ ժողովուրդը ոտքի կանգնի»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստը։

Նախորդ նիստին գործով պաշտպանները չէին ներկայացել, ինչից ելնելով՝ դատարանը գործում հանրային պաշտպան ներգրավելու որոշում էր կայացրել։ Սրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելիս Արայիկ Խանդոյանն ասաց, որ ինքը ոչ թե պաշտպաններ, այլ եղբայրներ ունի՝ ի դեմս հետևյալ անձանց.

«Ես պաշտպան ունեմ,փառք Աստծու,Արայիկներս, Մուշեղս, մենք մերոնցով էլի։ Եթե ձեզ համար պարտադիր պայման է, որ հանրային պաշտպան ունենանք, ապա, ներեցեք, բայց մեզ պարտադիր մի հատ աղջիկ է պետք ձեր լավերից»։

Հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելիս Վարուժան Ավետիսյանն ասաց, որ բոլորը ռեժիմի գործիքներն են.

«Հետևաբար դուք ձեր արածն արե՛ք, մենք էլ մեր անելիքի կեսն արել ենք, կեսն էլ կանենք այն ժամանակ, երբ ժողովուրդը ոտքի կանգնի»։

Արմեն Բիլյանն էլ ասաց.

«Եթե երկրի նախագահը ադրբեջանցուն հրապարակային ասում է՝ դու իմ հայրենակիցն ես, դուք էլ այդ նույն նախագահի կողմից նշանակվածն եք, ես ձեզ ի՞նչ ասեմ»։

Պավել Մանուկյանը ևս հանրային պաշտպանի ներգրավմանը դեմ արտահայտվեց։

Երբ որոշման վերաբերյալ իր դիրքորոշումն էր հայտնում մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը Պավել Մանուկյանը մեղադրողի հասցեին ասաց. «Ինչու՞ եք թուրքին այստեղ նստեցրել»։

Դրան ի պատասխան՝ դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց. «Թուրքը դու ես»։

Դատարանը դատախազի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար երեք անգամ դատական սանկցիա կիրառեց Պավել Մանուկյանի նկատմամբ, ապաբնրան դահլիճից հինգ ժամով հեռացնելու որոշում կայացրեց։

Պավել Մանուկյանի հեռացնելու ժամանակ նրա հասցեին խոսք ուղղեց նաև մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։ Նրան ևս դատարանը ենթարկեց դատական սանկցիայի՝ նախազգուշացում։

Դատարանին չենթարկվելու համար դահլիճից տասը ժամով հեռացվեց նաև Արայիկ Խանդոյանը և Սմբատ Բարսեղյանը։

Դատարանը հանրային պաշտպաններ ներգրավելու հարցը քննարկեց և որոշում կայացրեց երեք հանրային պաշտպանի ներգրավել որպես Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի հանրային պաշտպան։

Նիստը շարունակվում է։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս