loader
Արգելափակվել էր երթևեկությունը Կիևյան կամրջի վրա

Արգելափակվել էր երթևեկությունը Կիևյան կամրջի վրա

Առավոտյան մոտ կես ժամով արգելափակվել էր երթևեկությունը Երևանի Կիևյան կամրջի վրա: Լենինգրադյան փողոցի կողմից երկու ավտոմեքենաներ թեք կանգնել էին կամրջին և խոչընդոտում էին երթևեկությունը:

Մոտեցան ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ և պահանջեցին ազատել ճանապարհը, վարորդները արձագանքեցին, թե մեքենաները փչացած են: Ի պատասխան՝ ոստիկանը նստեց մեքենաներից մեկի ղեկին և հեռացրեց այն կամրջից: Մյուս վարորդը մեքենան հեռացրեց 10-15 րոպե ոստիկանների հետ զրուցելուց հետո, փոխանցում է Ազատությունը:

Մեկ այլ ավտոմեքենա կանգնեց կամրջին՝ վարորդի բացատրությունը կրկին անսարքությունն էր: Այս մեքենան ճանապարհային ոստիկանությունը հեռացրեց էվակուատորի միջոցով:

Այժմ երթևեկությունը Կիևյան կամրջի վրա վերականգնված է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս