loader
Արմավիրի մարզպետը կոչով դիմել է Էջմիածնի քաղաքապետին և քաղաքի բնակիչներին

Արմավիրի մարզպետը կոչով դիմել է Էջմիածնի քաղաքապետին և քաղաքի բնակիչներին

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի կոչով դիմել է Էջմիածնի քաղաքապետին և քաղաքի բնակիչներին:

«Էջմիածնի քաղաքապետ հարգելի Կարեն Գրիգորյան և սիրելի բնակիչներ, 

Որպես Արմավիրի մարզպետ և ձեզ հարազատ ընդունող մարդ` իմ կոչն ու հորդորն է բոլորիդ՝ իրականացվող հանրահավաքների ընթացքում ցուցաբերել փոխադարձ հանդուրժողականություն և զսպվածություն, բաց չթողնել ընդհանուր սեղանի շուրջ նստելու, բարձրաձայնված խնդիրները քաղաքակիրթ ձևով քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորությունը։ 

Հարգելիներս, այնուամենայնիվ, բոլորիդ խնդրում եմ պահպանել հավաքների խաղաղ բնույթը, չոտնահարել միմյանց իրավունքները և կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված հավաքի մասնակցի պարտականությունները: 

Միևնույն ժամանակ առաջարկում եմ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և խաղաղ ցույցի երեք հիմնական կազմակերպիչներին վաղը 12:00-ին Արմավիրի մարզպետարանում հանդիպում ունենալ ինձ հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիները։ 

Լիահույս եմ, որ ականջալուր կլինեք իմ կոչին և կդրսևորեք Էջմիածնի հպարտ և արժանապատիվ քաղաքացուն բնորոշ վարքագիծ: Ամենայն բարիք բոլորիդ: 

Հարգանքով` ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյան»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս