loader
Արմեն Աշոտյան. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է և վտանգավոր

Արմեն Աշոտյան. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է և վտանգավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում, անգամ ամենասուր իրավիճակներում այդ սահմանը միշտ բաց է մնացել: Հիշեք նաև, որ 90-ականներին այդ սահմանը պատերազմող և շրջափակված Հայաստանի համար «կյանքի ճանապարհ» էր:

ԱՄՆ-ով կամ որևէ այլ երկրով պայմանավորել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները խստագույնս դատապարտելի կլինի:

Իսկ եթե Փաշինյանի հայտարարության հիմքում ընկած է իրանա-ամերիկյան հնարավոր ռազմական բախումը, ապա դա այնքան կործանարար կլինի ռեգիոնի համար, որ սահմանի փակումով չենք պրծնի, պարոնայք: Այդ դեպքում իրավիճակին համարժեք լուծումների մասին խորհե՞լ եք: Էքստրեմալ սցենարներին երկիրը պատրաստե՞լ եք:

Չմոռանաք երբեք նաև այն կարևորագույն փաստը, որ Արցախ-Իրան սահման ևս գոյություն ունի, և այն մոտ 3 անգամ ավելի երկար է, քան Հայաստանինը: Իսկ այդ մասին մտածե՞լ եք: Արցախի Հանրապետության ղեկավարության հետ համատեղ գործողությունների հնարավոր սցենարներ քննարկե՞լ եք: Աղմկահարույց հայտարարություններից հետո պատրաստ եղեք առերեսվելու բազմաթիվ հարցականների հետ»,- գրել է պատգամավորը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս