loader

Արմեն Բաղդասարյան. Մարդիկ ՀՀԿ-ին ձայն են տվել՝ վստահ լինելով, որ Սերժ Սարգսյանը չի լինելու հաջորդ ղեկավարը (տեսանյութ)

 «Ընդդիմության պայքարը Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու հեռանկարի դեմ որոշակի առումով ուշացած եմ համարում: Գուցե դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,-  factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական մեկնաբան  Արմեն Բաղդասարյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի կողմից Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հնարավոր պայքարին:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի միանձնյա ղեկավարման առաջին փուլի հիմքերը դրվել են դեռևս 2015 թվականին՝ Սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երկրորդ փուլը խորհրդարանական ընտրություններն էին, այժմ արդեն երրրորդ փուլն է:

«Տրամաբանական կլիներ պայքարը սկսել առաջին փուլից, քաղաքական օրակարգի ձևակերպման խնդիր կա: Ես չեմ կարծում, թե հնարավոր է շարժում ստեղծել և պահանջել խորհրդարանական մեծամասնությունից, որ Սերժ Սարգսյանին չընտրի»,- նշեց Բազդասարյանը՝ այդ պահանջը համարելով անիմաստ:

Փոխարենն Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ կարելի է հզոր շարժում ստեղծել և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ընդդիմությունը՝ որպես հիմնական փաստարկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելու, պետք է ներկայացնի Սերժ Սարգսյանի խոստումը: Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մի իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանը խոստացել էր՝ չի ստանձնելու երկրի միանձնյա ղեկավարի դերը: Դրանից հետո այդ խոսքը չեղարկվեց, ստեղծվեցին բոլորովին այլ պայմաններ, հենց դա որպես փաստարկ օգտագործելով՝ ընդդիմությունը կարող է պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝  factor.am-ի տեսանյութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս