loader

Արմեն Բաղդասարյան. Շանսեր կան համաժողովրդական բողոքի ալիք բարձրացնելու (տեսանյութ)

«Շատ հաճախ Հայաստանում պրոցեսները զարգանում են կայծակնային արագությամբ` ձնագնդի էֆեկտով», - 1in.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը.

«Վերջին հանրահավաքը սպասվածից ավելի մարդաշատ էր, հարցադրումները ճիշտ էին: Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում ասաց՝ խնդիրն այն է, որ եթե Սերժ Սարգսյանի միանձնյա իշխանությունը շարունակվի, արտագաղթը շարունակվելու է, տարեկան ևս մի քանի տասնյակ հազար մարդ արտագաղթելու է: Հանրահավաքի կազմակերպիչներն ասում են, որ դրա դեմ են պայքարում: Սա ճիշտ հարցադրում է:

Երկրորդ հարցադրումն այն էր, որ պետք է կարողանան մեկ շաբաթ մարդկանց պահել հրապարակում: Եթե դա ստացվի, եթե Ազատության հրապարակում հավաքվի 1000 մարդ, հաջորդ օրը վստահաբար կլինի 5000, 10000 մարդ: Այսինքն՝ շանսեր կան համաժողովրդական բողոքի ալիք բարձրացնելու:

Այդ պայքարը թույլ կտա համախմբվել և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանները փոխվել են:

Չնայած պրոցեսը ուշացած է. պետք էր պայքարել նախ Սահմանադրական հանրաքվեի դեմ, որպեսզի Սահմանադրությունը չփոխվի, հետո` խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ամեն դեպքում անցածը անցած է: Նոր շարժում է սկսվել: Այն պետք է ընդլայնել, զորացնել և պահանջել խորհրդարանական ընտրություններ: Սա է ձևը», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս