loader

Արմեն Բաղդասարյան. Արտահերթ ընտրությունները պետք է շուտ կազմակերպվեն, որ կառավարության կազմն ունենա քաղաքական հենարան (տեսանյութ)

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը չի կարծում, թե փակուղային, պատային իրավիճակ է ստեղծվել, քանի որ նոր կառավարությունը ճանապարհներ ունի այս վիճակից առանց տանուլ տալու դուրս գալու և այդպես փորձում է անել: 

«Շատ արագ պետք է բացառապես իրավաբաններից և տնտեսագետներից բաղկացած մասնագիտական խմբեր ձևավորվեն, ովքեր կանդրադառնան խնդիրներին, կհասկանան, որ խնդիրները արագ կարող են լուծվել, որոնց համար ժամանակ է պետք, կամ օրենսդրական փոփոխություններ են պետք, և կհանդիպեն մարդկանց խմբերի հետ ու անկեղծորեն կբացատրեն: Շատերը հասկանում են, որ գուցե ՀՀԿ-ի ինչ-որ թևեր փորձում են օգտվել այս իրավիճակից, կամ նույնիսկ իրենք են հրահրում՝ հասարակության մեջ  հիասթափություն առաջացնելու համար»,- շեշտեց նա:

Բաղդասարյանի դիտարկմամբ՝ այժմ խնդիրը նույնիսկ ՀՀԿ-ի քաղաքական թևի մեջ չէ, ավելի ստվերային խաղացողներ կան, ովքեր տարիներ շարունակ  բռնազավթելով իշխանությունը կապիտալ են կուտակել: 

«Խնդիրն այն է, որ այդ մարդկանց խումբը փորձում է վերականգնել դիրքերը, ինչպես եղել է 10-20 տարիների ընթացքում: Խնդիրը քաղաքական չէ, պայքարը չի ընթանում ՀՀԿ-ի և ՔՊ-ի նոր կառավարության միջև, պայքարը այլ տեղ է՝ 40-50 ընտանիքների ու նոր կառավարության, հասարակության միջև է: Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնք տնօրինում են ազգային ունեցվածքի կեսից ավելին, ինչի մասին բազմիցս հրապարակվել է: ՀՀԿ քաղաքական թևը չի ձգտում ռևանշի, իրենք հասկանում են, որ այլևս ժողովրդի աջակցությունը չունեն. ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տապալվեց, դրանից ՀՀԿ-ի վարկանիշը չի բարձրանա»: 

Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է հնարավորինս շուտ կազմակերպվեն, որպեսզի Կառավարության կազմն ունենա  քաղաքական հենարան, զգալի ներկայացվածություն խորհրդարանում:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս