loader

Արմեն Բաղդասարյան. ՀՀԿ-ն կարող է հեղաշրջում իրականացնել, քաղաքական ռևանշը բացառված է (տեսանյութ)

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ նոր կառավարությունը հստակ և արագ անելիքներ ունի: «Երբ մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացնում, դա վկայում է ոչ թե իշխանությունների նկատմամբ անվստահության, այլ հակառակը՝ վստահության մասին։ Այդ խնդիրները տարիներ շարունակ կային, բայց մարդիկ հույս չունեին, որ դրանք կլուծվեն, ուստի չէին էլ դիմում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ սաբոտաժի տարրեր չկան. «Ամեն ինչ հասկանալի է, և ամեն ինչ կհանդարտվի»։

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն արդյոք կարո՞ղ է հակահեղափոխություն իրականացնել, և կա՞ արդյոք ռևանշի վտանգ, Արմեն Բաղդասարյանն արձագանքեց.

«Ժամանակի ընթացքում նոր կառավարության վարկանիշն ընկնելու է, իսկ դա անխուսափելի է՝ հիմա 80 տոկոս է, իջնելու է 50 տոկոս։ Բայց դա չի նշանակում, որ ՀՀԿ-ի վարկանիշն է բարձրանալու, որովհետև ՀՀԿ-ն դրանից ավելի լավը չի դառնալու։ Մարդիկ հիշում են, թե ինչ է արել ՀՀԿ-ն, ավելին՝ ՀՀԿ-ի վարկանիշն էլ է ընկնելու, որովհետև ամեն օր, ամեն ժամ նորանոր բացահայտումներ են լինելու։ Այսինքն՝ քաղաքական ճանապարհով ՀՀԿ-ն ռևանշի հասնել չի կարող՝ դա բացառված է։ ՀՀԿ-ն կարող է իրականացնել հեղաշրջում՝ ունենալով ֆինանսական ռեսուրսներ, կիսակրիմինալ ուժերի աջակցություն։ Քաղաքական ռևանշը բացառված է»։

 

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս