loader

Արմեն Բաղդասարյան. Սերժ Սարգսյանը ինքը միանձնյա որոշում է, թե ով պիտի լինի նախագահը՝ սա է խնդիրը

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը, նախ, նախագահի թեկնածուին գտել է, հետո ըստ թեկնածուի՝ չափորոշիչներն է սահմանել։

«Ինքը նախագահի ֆիգուրը ձևական ֆիգուր է լինելու, շատ մեծ նշանակություն չունի, թե ով կլինի հաջորդ նախագահը․ ռեալ իշխանական լծակներ չի ունենալու։ Հասարակության համար ընդունելի չպիտի լինի այն փաստը, որ Սերժ Սարգսյանը ինքը միանձնյա որոշում է, թե ով պիտի լինի նախագահը՝ սա է խնդիրը և ոչ թե այն, թե ով պիտի լինի հաջորդ նախագահը։ Ով ուզում է լինի, որևէ միջին պաշտոնյայից ավելի լիազորություն չի ունենա, և պետության քաղաքականության վրա ազդեցություն չի ունենալու։ Այս լիազորություններով պարտադիր չէ, որ քաղաքական գործիչ լինի։ Ես այսպես եմ հասկանում՝ նա պիտի լինի բարձրահասակ, բարետես արտաքինով, ժպտերես, անգլերենի իմացությամբ, որպեսզի գնա ինչ-որ արարողակարգային միջոցառումների մասնակցի»,- շեշտեց նա։

Արմեն Բաղդասարյանն ասաց, որ կարող ենք ասել, որ նախագահը այսպիսի լիազորություններով կարող է, ասենք, պարուհի լինել։


Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս