loader

Արմեն Բաղդասարյան. Սերժ Սարգսյանը որպես այս արատավոր համակարգի ղեկավար անփոխարինելի է (տեսանյութ)

Քանի դեռ այս իշխանությունները կան, «Մարտի 1»-ը չի բացահայտվելու, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանը «Մարտի 1»-ի գործի առնչությամբ գրություն է ուղարկել գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին։

Ըստ քաղաքական մեկնաբանի, այս իշխանությունների գոյության պայմաններում Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելը ոչ մի բան չի տալու գործի բացահայտման առումով։

«Սրանք ուղղակի հայտարարություններ են, իրար ինչ որ մեսիջներ են փորձում ուղարկել։ Հասկանալի չէ՞, որ միայն Ռոբերտ Քոչարյանը չէ «Մարտի 1»-ի հիմնական պատասխանատուն, իշխանական ողջ համակարգն է, որի մեջ են նաև այսօրվա իշխանությունները», - ասաց Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս