loader
Արմեն Գևորգյանի ունեցվածքը. հայտարարագիրը և իրականությունը

Արմեն Գևորգյանի ունեցվածքը. հայտարարագիրը և իրականությունը

 Արմեն Գևորգյանը, որը 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, պաշտոնատար անձանց օրինակով, ներկայացրել է ունեցվածքի պաշտոնական հայտարարագիր: Վերջին հայտարարագիրը ներկայացվել է 2017 թվականի փետրվարի 14-ին:

Վերջինս հայտարարագրել է 350,000.00 ԱՄՆ դոլարի փոխառություն, դրամական միջոցները, ըստ հայտարարագրի՝ կազմել են 11,000,000.00 ՀՀ դրամ, իսկ եկամուտը հարկային տարում՝ 24,860,149.00 ՀՀ դրամ: Ընդ որում 2016 թվականին ներկայացված հայտարարագրի համաձայն՝ եկամուտը ավելացել է մոտ 6 միլիոնով. նախորդ հայտարարագրում եկամուտների մասին սյունակում նշված էր 18,074,108.00 ՀՀ դրամ:

Ներկայիս հայտարարագրում բացակայում են անշարժ գույքին վերաբերող տեղեկությունները:

Սա իհարկե պաշտոնական փաստաթղթերն ու թվերն են: Մինչդեռ լրատվամիջոցների հրապարակումները այլ բան են փաստում, մասնավորապես այն, որ նախկին փոխվարչապետի ընտանիքը անշարժ գույքի վարձակալությամբ է զբաղվում Չեխիայում և ինչպես հաճախ է լինում պաշտոնյաների պարագայում, այն գրանցված է վերջինիս կնոջ՝ Թամարա Գևորգյանի և այլ բարեկամների անուններով:

Արմեն Գևորգյանի անվան հետ է կապվում նաև Երևանում էլիտար շենքերի շինարարության բիզնեսը, որն, ըստ ԶԼՄ հրապարակումների, վերջինս իրականացնում է Սամվել Մայրապետյանի հետ:

Նշենք, որ Արմեն Գևորգյանը քաղաքականության մեջ է 1997 թվականից: Զբաղեցրել է ամենատարբեր պաշտոններ. եղել է վարչապետի և նախագահի օգնական, փոխվարչապետ, նախարար, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Այժմ զբաղեցնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: 

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս