loader
Արմեն Ռուստամանը թախտի տակից մատ թափ տվեց «ՍԱՍ»-ի Արտակի վրա

Արմեն Ռուստամանը թախտի տակից մատ թափ տվեց «ՍԱՍ»-ի Արտակի վրա

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների ժողովի ժամանակ Արտակ Սարգսյանի եղբոր կողմից աշխատակցիներին ուղղված սպառնալիքներին, ասել է. «էդ ո՞վ է դառել, որ հնարավոր չլինի պայքարել»:

Չգիտենք, ով է դառել, բայց փաստ է, որ դատախազությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել Արտակ Սարգսյանի եղբոր սպառնալիքների փաստի առթիվ: Արմեն Ռուստամյանը դա մոռացել է նշել: Ինքն՝ իր կուսակցության հետ միաիսն, այդ ժամանակ Սերժ Սարգսյանի հետ պաշտոնների առուծախով էր զբաղված, ի՞նչ «ՍԱՍ գրուպ», ի՞նչ սպառնալիքներ: Հիմա կարելի է հոխորտալ. իբր տեսեք, դաշնակ պատգամավորը չի վախենում եւ հաստատակամ է ընտրակեղծիքներ և սպառնալիքներ ցուցաբերող անձի հասցեին մատ թափ տալ:

Արմեն Ռուստամյանը հիշեցնում է այն մարդուն, որը հայտարարում է. «Տղամարդ եմ, բայց թախտի տակից դուրս չեմ գա»: Հիմա մարդը թախտի տակից տղամարդկության նշույլներ է ցույց տալիս, բայց մեկ է՝ թախտի տակից դուրս չի գալիս, այնտեղ տաք է, այնտեղ յուղոտ պաշտոններ կան: Ամենահետաքրքիրը, որ ոչ միայն Արմեն Ռուստամյանը, այլ ընդհանրապես՝ Դաշնակցությունից ոչ ոք այս ձայնագրության հետ կապված Դատախազության որոշման դեմ երբեք ծպտուն չի հանել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս